Ձեր ուղևորությունն ավելի հարմարավետ դարձնելու համար օգտվեք օդանավակայանի Բարձրակարգ սպասարկման VIP սրահից:
VIP սրահում առկա է առանձին հաշվառման սեղան, անվտանգության, անձնագրային, մաքսային և միգրացիոն հսկիչ կետեր: VIP սրահի ուղևորները սպասարկվում են ընդհանուր սրահի ուղևորներից առանձին:
VIP սրահում կարող եք օգտվել նաև ուղեբեռի տեղափոխման ծառայությունից: Սրահի աշխատակիցները կօգնեն Ձեզ հանձնել ուղեբեռը մեկնման ժամանակ, ստանալ ուղեբեռը ժամանման ժամանակ և տեղափոխել ձեռքի իրերը թե՛ մեկնման և թե՛ ժամանման ընթացքում: Ժամանման ընթացքում VIP սրահի աշխատակիցները դիմավորում են ուղևորին անմիջապես շարժասանդուղքի մոտ և ուղեկցում VIP սրահ, որտեղ վերջինս կարող է օգտվել անվճար հյուրասիրությունից հարմարավետ պայմաններում:
Ուղևորների սպասարկումն իրականացվում է միկրոավտոբուսներով (Mercedes Viano և Mercedes Vito).
Նախապես ամրագրելու համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան (հեռ. +374 10 493000 ներք. 7292 կամ +374 98 339955)` տեղեկացնելով ուղևորի անունը, ազգանունը, ժամանման կամ մեկնման ամսաթիվը և չվերթի համարը:
Ծառայության դիմաց վճարումը կատարվում է ՀՀ դրամով` կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Դուք կարող եք փոխանակել Ձեր տարադրամը օդանավակայանում գործող բանկերի մասնաճյուղերից որևէ մեկում կամ արտարժույթի փոխանակման մեքենաների միջոցով:
Մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար:
VIP սրահի ծառայություններից օգտվելու սակագներն են`
ՄԵԿՆՈՒՄ
- Հաշվառում VIP սրահում, ուղեկցում սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղևորը անվտանգության և անձնագրային հսկիչ կետերն անցնում և գնում է ինքնաթիռ ինքնուրույն) – 30.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար:
- Ուղևորի/անձնակազմի ամբողջական սպասարկում ԲՍ սրահում` ներառյալ փոխադրում VIP սրահից օդանավ միկրոավտոբուսով – 55.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար:
ԺԱՄԱՆՈՒՄ
- Ուղևորի/անձնակազմի փոխադրում օդանավից VIP սրահ միկրոավտոբուսով – 55.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար:
VIP սրահում մատուցվող ծառայությունները՝
- ուղեբեռի տեղափոխման ծառայություն (VIP սրահից դեպի ավտոկանգառ և հակառակ ուղղությամբ)
- հատուկ հաշվառման սեղան
- փոխադրում VIP սրահից օդանավ կամ հակառակ ուղղությամբ
- ամսագրեր (ժամանում)
- թեյ, սուրճ, թարմ, թարմ մրգեր, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ
- 1 շիշ գինի (ժամանում և մեկնում):
Քաղաքացիական ավիացիայի մինչև 30 ուղևոր փոխադրող բոլոր ոչ կանոնավոր (կոմերցիոն, չարտերային և մասնավոր) չվերթերը սպասարկվում են բացառապես ԲՍ սրահում: Վճարումները կատարվում են անմիջապես VIP սրահում կամ նախապես` փոխանցումով:
Ամրագրումների համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան` զանգահարելով +374 10 493000 ներք. 7292 համարին կամ +374 98 339955 հեռախոսահամարով:
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել
*Որոշ ավիաընկերություններ չեն իրականացնում հաշվառում VIP սրահում, ուղևորը հաշվառումն անցնում է ընդհանուր սրահում, այնուհետև կարող է սպասարկվել VIP սրահում:
Անկանխիկ վճարումների համար խնդրում ենք կապ հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Կոմերցիոն բաժնի հետ՝