17.08.2020

COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաներ



Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Ստորև ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը.

Լաբորատորիաների ցանկը համալրվել է ևս երկու ընկերությունով՝
«Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն» ՍՊԸ, հասցե՝ Դավթաշեն 4-րդ թաղ., Տ. Պետրոսյան 47/4, հեռ.՝ +374 11 250 199,
«Ցիտոլաբ» ՍՊԸ, հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 14/1, հեռ.՝ +374 98 568 814 կամ +374 11 330 033:

Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:

Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։

Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։

*ՀՀ -ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով։ 

Վերադառնալ